Ուսուցչի թափուր տեղի հայտարարություն

«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ № 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՖԻԶԻԿԱՅԻ (11 ԴԱՍԱԺԱՄ) ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

  1. Հանձնաժողովին անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
  2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  6. Մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև  հունիսի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10-ից մինչև 15-ը՝ բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ ժամը 14-ին, Շիրակամուտի № 1 միջնակարգ դպրոցում:

Հեռ.՝ (094)14-97-79:

Ամանոր 2020

2019 թ.-ի ուսումնական պարապմունքների վերջին օրը՝ դեկտեմբերի 20-ին Շիրակամուտի N 1 միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր ամանորյա տոնահանդես: Աշակերտները ուրախ երգ ու պարով, հումորային ներկայացումներով ու բանաստեղծություններով հրաժեշտ տվին անցնող տարուն և հղեցին իրենց ամանորյա մաղթանքները:

Բաց դաս՝ նվիրված Հովհ. Թումանյանի ստեղծագործությանը

Դեկտեմբերի 12-ին Շիրակամուտի N 1 միջնակարգ դպրոցի  գրականության ուսուցչուհի Ա. Երանոսյանը 11-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էր բաց դաս՝ նվիրված Հովհ. Թումանյանի ստեղծագործությանը: Աշակերտները ներկայացրին Հովհ. Թումանյանի ստեղծագործության առանձնահատկությունները, արտասանեցին քառյակներ, բանաստեղծություններ, հատվածներ պոեմներից:

Ասմունքի ժամ

Դեկտեմբերի 4-ին Շիրակամուտի N 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի գրականության ուսուցչուհի Ա. Գասպարյանը և գրադարանավար Հ. Մազմանյանը կազմակերպել էին ասմունքի ժամ: 12-րդ դասարանի աշակերտները արտասանեցին հայ գրողների սիրային բանաստեղծություններից:

 

Եվ այր մի՝ Մաշտոց անուն

Հոկտեմբերի 25-ին Շիրակամուտի N 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» խորագիրը կրող միջոցառում: Աշակերտները փոքրիկ ներկայացման միջոցով ներկայացրին հայոց գրերի ստեղծմանը նախորդող իրավիճակը, արտասանեցին հատվածներ Պ. Սևակի «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» պոեմից: Միջոցառման նպատակը Մ. Մաշտոցի գործի մեծ կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելն էր և աշակերտների մեջ սեփական լեզվի պահպանության գաղափարը սերմանելը:

Սեպտեմբերի 1-ը Շիրակամուտի N 1 միջնակարգ դպրոցում

Շիրակամուտի N 1 միջնակարգ դպրոցում հնչեց առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա մեկնարկը: Օրը հատկապես նշանավոր էր առաջին դասարանի աշակերտների համար, որոնց օրը տոն դարձնելու նպատակով հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել բարձր դասարանների աշակերտները: Ինչպես առաջին դասարանցիներին, այնպես էլ դպրոցի մյուս աշակերտներին ու ուսուցչական կազմին ողջունեցին ու բեղուն ուսումնական տարի մաղթեցին դպրոցի տնօրեն Ա. Կյուրեղյանը, փոխտնօրեն Մ. Պալյանը և առաջին դասարանցիների դասվար Ն. Պապոյանը: